Բաժիններ՝

Հայտնի են «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքները

2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության նախաձեռնությամբ, Ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ, իրականացվել են խուզարկություններ հիմնարկի տարբեր մասնաշենքերի 48 խցերում։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են․

  • 11 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով,
  • 5 զույգ ականջակալ,
  • 3 լիցքավորիչ՝ իրենց լարերով,
  • 1 wi-fi սարք,
  • 14 անհայտ ծագման դեղահաբ,
  • 59 գործարանային արտադրության և ինքնաշեն խաղաքարտ,
  • 2 ինքնաշեն պարան՝ իրենց պարկերով՝ նախատեսված արգելված իրերի փոխանցման համար։

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման ու ապօրինի շրջանառության դեպքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս