
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 15-ին, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 16-ի երեկոյան և 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։