 
                        Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստանի Պրեմիեր լիգա
 
                                    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը և խոսել նոր ակումբում՝ «Ակրոնում» հարմարվելու մասին։
«Ուրախ եմ, որ կարողացա տեղափոխվել «Ակրոն»։ Հարմարվելու առումով որևէ խնդիր չի լինի, ամեն ինչ արագ կընթանա։ Ինձ շատ լավ ընդունեցին»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում VseProSport-ը։
Հիշեցնենք, որ Էդգարը ռուսական ակումբ է տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է մեկ խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        