Օկուպացված Արցախում Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի և Հայաստանի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Արցախ, կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

«Շինարարության ծավալները Ղարաբաղում և Զանգեզուրում աննախադեպ են աշխարհում», – հայտարարել է Ալիևը։

Նա նաև պնդել է, թե Հայաստանը «և նրա հետևում կանգնած ուժերը չէին պատրաստվում վերադարձնել մեր տարածքները»։

Ալիևը հավելել է, որ «անջատողականությանը վերջ է տրված, Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս