Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Քաբուլում բանակցություններ է վարել Աֆղանստանի ԱԳ նախարարի հետ

Ամերիկյան պատվիրակությունը նախագահի՝ պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ադամ Բելերի գլխավորությամբ, ժամանել է Քաբուլ, որտեղ բանակցություններ է վարել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ամիր Խան Մութաքիի հետ։

Այս մասին հայտնում է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում համապարփակ քննարկում է ծավալվել երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների, կալանավորված քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցերի, ինչպես նաև Աֆղանստանում առկա ներդրումների և այլ հնարավորությունների վերաբերյալ», – ասվում է դիվանագիտական ​​առաքելության X էջում տեղադրված հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930