Կատարի վրա հարձակումն Իսրայելի զավթողամոլական ​​քաղաքականության ակնառու վկայություն է. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակության վրա Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների ժամանակ։

«ՀԱՄԱՍ-ի պատվիրակության վրա հարձակումը հրադադարի բանակցությունների ժամանակ հստակ ցույց է տալիս, որ Իսրայելը չի ​​ձգտում խաղաղության, այլ շարունակում է պատերազմը։ Այդ հարձակման արդյունքում հրադադարի բանակցություններում միջնորդ Կատարը ավելացվել է այն երկրների ցանկին, որոնց Իսրայելը թիրախավորում է տարածաշրջանում։ ԴԵա Իսրայելի զավթողամոլական ​​քաղաքականության և ահաբեկչությունը որպես պետական ​​քաղաքականություն ընդունելու ակնառու վկայություն է։ Մենք համերաշխություն ենք հայտնում Կատարին՝ իր ինքնիշխանության և անվտանգության դեմ այս նողկալի հարձակման առնչությամբ։ Կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Պաղեստինում և ամբողջ տարածաշրջանում իր շարունակական ագրեսիան դադարեցնելու համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930