Բաժիններ՝

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպшնվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները հաստատել են Խալիլ ալ-Հայայիի, Զահեր Ջաբարինի, Խալեդ Մաշալի և Նիզար Աուդալլահի մահը։

Israel Hayom թերթի տվյալներով՝ Դոհային հարվածելուց առաջ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին և Կատարին։

Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930