Բաժիններ՝

Լեհաստանի նախագահն իմաստ չի տեսնում Ուկրաինա լեհական զորքեր ուղարկելու հարցում

Ուկրաինայում լեհական զորքերի ներկայության անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին՝ Հելսինկիում Ֆինլանդիայի իր պաշտոնակից Ալեքսանդր Ստուբի հետ բանակցություններից հետո:

«Ուկրաինայում լեհական բանակի ներկայությունը, իմ տեսանկյունից, բացառված է, դրա անհրաժեշտությունը չկա…. Ես չեմ պատրաստվում իմ համաձայնությունը տալ Ուկրաինա լեհ զինվորականների ուղարկմանը», – Նավրոցկու խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Լեհաստանի ղեկավարն ընդգծել է, որ առայժմ Ուկրաինայի դաշնակիցների կողմից այնտեղ զինվորականներ ուղարկելու վերաբերյալ ոչ մի «կոնկրետ հայտարարություններ» չեն եղել:

Նավրոցկու կարծիքով, եթե գործը հասնի դրան, ապա առաջին հերթին Ուկրաինա պետք է ուղարկվեն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների, այլ ոչ թե նրա արևելյան թևի պետությունների զինվորականները: Միաժամանակ Լեհաստանի նախագահը հավաստիացրել է, որ Վարշավան կշարունակի աջակցություն ցույց տալ Կիևին «առաջիկա ամիսներին և տարիներին, ընդհուպ մինչև երկարատև խաղաղության հաստատումը»:

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը, հայտնվելով Ուկրաինայում, կդառնան Ռուսաստանի բանակի օրինական թիրախներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս