«Հայ ժողովուրդը չի թողնելու, որ «թռնեն» իրենց արածներից». Աննա Մկրտչյան

«Պարտությունից հետո ցավ, կորուստ, հիասթափություն, խեղճություն, անորոշություն, այս ամենն անդադար կրկնվող շրջապտույտ է, որի մեջ գցել են մեզ ու մեր երկիրը և կոնկրետ միտումնավոր քայլերով ստեղծում են անկարողության զգացողություն»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա, որպեսզի ՀՀ քաղաքացիները դուրս չգան այդ շրջապտույտից, իշխանությունները նրան հրամցնում են «լավ» կամ «ոգևորիչ» լուրեր։ Նա որպես օրինակ՝ հիշատակեց «Նիկոլ Փաշինյանը թռել է Ադրբեջանի տարածքով» լուրը, ինչը նրա կարծիքով՝ կեղծիք ու պատրանք ստեղծելու համար է։

«Այս մի քանի վայրկյանանոց լուրի համար է, որ Տավուշից՝ մեր հայրենիքից հատվածներ հանձնեցին՝ չգիտես ինչի անվան տակ։ Ադրբեջանի երկնքի մի քանի վայրկյանով բացելու համար է, որ ստորագրվեց Արցախի կապիտուլյացիան, նաև այդ նույն պատճառով են ստորագրել Հայաստանի կապիտուլյացիան։ Այս կեղծ լուրի համար է, որ հանձնել են Գորիս-Կապան ռազմավարական կարևորության ու կենսական նշանակության ճանապարհը, սրա պատճառով է, որ չեն հիշում Բաքվի բանտի մեր հայրենակիցներին ու նրանց խոշտանգումները։ Այս շարքը շատ երկար կարող է շարունակվել, չկասկածեք, որ իրականությունից հեռու է, որ մի օր լսեք լուրը, որ Երևանի երկինքը վերահսկվում է Բաքվից, և լսեք «լավ» լուրը, որ ադրբեջանցիները թողել են Երևանի երկնքով թռնեք։

Սա ուղիղ համեմատական է՝ որքան հակահայկականություն կա, այնքան կա թուրքական բարեհաճություն, բայց միևնույն է, որքան էլ թուրք-ադրբեջանական հանցագործ ռեժիմները բարեհաճ լինեն ՀՀ-ում իշխանազավթ ռեժիմի նկատմամբ, միևնույն է՝ ինչքան էլ պայմաններ ստեղծեն իրենց թռնելու համար, հայ ժողովուրդը չի թողնելու թռնեն իրենց արածներից»,- հավելեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս