
Կառավարությունն առաջարկում է հանել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու դրույթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Նրա խոսքով՝ առաջարկվում է գործող օրենքից հանել այն դրույթը, որը նախատեսում է Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու կարգավորումները։
«Նպատակն է պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում այդ միջոցներն օգտագործել ակադեմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար»,-ընդգծեց Դադունցը։
Նախագծով նաև առաջարկվում է կանոնակարգել ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարաբերությունները։