
Ինչ «ապտակ» է ստացել ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի պատճառով

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսի կոշտ քննադատությունը դարձավ «ապտակ» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար: Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում գրել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:
Ֆիլիպոն նշել է, որ գերմանացի նախարարը քննադատել է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանին դիմակայելու համար Ուկրաինա տասնյակ հազարավոր զինվորներ ուղարկելու մասին նրա խոսքերի համար:
«Իսկական ապտակ Ուրսուլայի համար»,- ասել է քաղաքական գործիչը: