Բաժիններ՝

Աշտարակի նորաբաց պոլիկլինիկայում բոլորը ոտքի վրա կանգնած ժամերով սպասում են. ահազանգ

Ֆեյսբուքի օգտատեր Գայանե Ղազարյանը ներկայացրել է բացված Աշտարակի պոլիկլինիկայի պայմանները.

«Ուղիղ 7 տարի սպասեցինք Աշտարակի պոլիկլինիկայի նոր շենքի կառուցմանը։ 7 տարի բժիշկները նստեցին անպատկերացնելի բուդկաներում ու 7 տարի երեխեքը մեծացան ամենահակամարդկային բուժսպասարկման պայմաններում։

Մոտ մի շաբաթ առաջ բացվեց նոր շենքը։

Ու սա հիվանդների սպասելու համար պայմաններն են։ Բոլորը ոտքի վրա կանգնած ժամերով սպասում են։ Ազատ միջանցքներում, ընդարձակ ընդունարանում ՄԵԿ ՀԱՏԻԿ նստարան, աթոռ չկա։ Հատուկ մարդասիրական միջամտությամբ երկու աթոռ ա հանված սենյակներից, որոնց նստած են երկու ծեր։

Իսկ կինը, որի դեմքը չեմ նկարել, մեկ ժամ ոտքի վրա կանգնած սպասում էր, ու անվերջ անիծում նրա ծակ գլուխը, որը պոլիկլինիկա այցելողներին սպարտացի ա պատկերացրել։

Նորից եմ կրկնում, սա պոլիկլինիկա ա, որտեղ մարդն առողջ վիճակում չի այցելում։

Ինչի՞ ա Հայաստանում ամեն ինչ հետույքից արվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս