
Թուրքիայում գործազրկությունը նվազել է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) տվյալներ է հրապարակել 2025թ․ հուլիսի դրությամբ երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ պաշտոնական թվերի՝ գործազրկությունը նախորդ ամսվա՝ հուլիսի, համեմատ նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 8 տոկոս։
Հուլիսին գործազուրկների թիվը 164 հազարով պակասել է՝ հասնելով 2 միլիոն 828 հազարի։ Գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմել է 6.5 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 10.9 տոկոս։
Տվյալների համաձայն՝ զբաղվածների թիվը հասել է 32 միլիոն 582 հազարի՝ պահպանելով 49.1 տոկոսի մակարդակը։ Մինչդեռ երիտասարդների (15-24 տարիքային խումբ) գործազրկությունը կազմել է 15 տոկոս։
Միևնույն ժամանակ, ժամանակավոր զբաղվածություն ունեցողների և պոտենցիալ աշխատուժի հետ միասին հաշվարկվող «թաքնված գործազրկությունը» 3,1 տոկոսային կետով նվազել է և կազմել 29,6 տոկոս։