Եթե Պուտինի և Զելենսկու հանդիպումը մոտ ապագայում չկայանա, ապա «գնդակը կրկին եվրոպացիների և ամերիկացիների դաշտում կլինի». Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը մոտ ապագայում չկայանա, ապա «գնդակը կրկին եվրոպացիների և ամերիկացիների դաշտում կլինի» և սպառնացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մենք ակնկալիք ենք հայտնել, որ երկու շաբաթվա ընթացքում տեղի կունենա Զելենսկու և Պուտինի հանդիպումը: Եթե նման հանդիպումը չկայանա, ինչպես համաձայնեցված էր Թրամփի և Պուտինի միջև, ապա գնդակը կրկին կհայտնվի մեր դաշտում, ես նկատի ունեմ եվրոպացիներին և ամերիկացիներին։

Այդ դեպքում մենք կրկին կքննարկենք այս հարցը»,-հայտարարել է Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քառնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս