 
                        Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում
 
                                    Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակում է արել, հայտնում են Մայր Աթոռից։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում»,- նշված է հաղորդագրությունում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        