
Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Սենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002 թթ.) Խորխե Կիրոգան անցել են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Քվեարկության տվյալները հրապարակել է Գերագույն ընտրական դատարանը:
Մասնավորապես, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 32,08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26,94%, իսկ «Միասնություն» կուսակցությունը՝ 19,93% ձայն:
Ձեռնարկատեր Սամուել Դորիա Մեդինան, որն առաջադրվել էր «Միասնության» կողմից, ընդունել է իր պարտությունը: