Եվրոպան և Կիևը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների կարգավորման առաջարկ են ներկայացրել. WSJ
                                    Եվրոպական երկրները և Կիևի իշխանությունները ներկայացրել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման իրենց սեփական առաջարկը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցությունների համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ նրանց՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունները մասնակցել են պլանի մշակմանը՝ նպատակ դնելով հնարավոր բանակցությունների համար «Ուկրաինայի հետ ընդհանուր կարմիր գիծ գծել»։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    