22-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
                                    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի:
Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    