Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս է եկել Կանադայի Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1/8-ում Խաչանովը երկու սեթում հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուուդին՝ 6:4, 7:5 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 33 րոպե։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը:

Խաչանովի համար սա Ռուդի նկատմամբ առաջին հաղթանակն է կարիերայում (երկու պարտությունից հետո)։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 9 միլիոն դոլարը:

Նշենք, որ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս