Պետք է հասնել Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին. Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:

Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, Ուիթքոֆը նման հայտարարությամբ հանդես է եկել օգոստոսի 2-ին  պատանդների հարազատների հետ հանդիպման ընթացքում։

«Ծրագիրն այն է, որ վերջ դնենք պատերազմին, այլ ոչ թե ուժեղացնենք այն»,-ընդգծել է ԱՄՆ նախագահի բանագնացը՝ հավելելով, որ ժամանակավոր համաձայնագրերի փոխարեն անհրաժեշտ է իրական խաղաղության հասնել՝ մարտերը դադարեցնելով և բոլոր պատանդներին վերադարձնելով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031