Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողներ

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է, հաղորդում է Sputnik Արմենիան։

Տեսանյութում երևում են դեպի Երևան չվերթի սպասող քաղաքացիները, որոնք վրդովված են ժամեր տևող ուշացումից, ջրի և սննդի պակասից:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայից, Միներալնիե Վոդից, Կազանից, Եկատերինբորգից, ինչպես նաև Մոսկվա, Միներալնիե Վոդի և Կազան և թռչող թռիչքները ևս ուշացում են տվել։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ 134 չվերթ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ 78-ը՝ «Շերեմետևոյից», 45-ը՝ «Վնուկովոյից», 8-ը՝ «Դոմոդեդովոյից» և 3-ը՝ «Ժուկովսկուց»: Օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031