Բաժիններ՝

Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ նկատմամբ ԱՄՆ նախատեսվող մաքսատուրքերը կվնասեն բոլոր կողմերին

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրներից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը ոչ մի կողմի համար շահեկան չի լինի։

Ինչպես հաղորդում է   «ՌԻԱ Նովոստին», այս մասին վարչապետը հայտնել է հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«ԵՄ-ից ապրանքների ներմուծման վրա ԱՄՆ կողմից 30 տոկոս մաքսատուրքի սահմանումը չի բխում ո՛չ Եվրամիության, ո՛չ Չեխիայի շահերից։ Որպես ազատ առևտրի և մաքսազերծ գոտիների կողմնակից՝ համոզված եմ, որ դա վնաս կհասցնի նաև ԱՄՆ-ին»,- ընդգծել է Չեխիայի վարչապետը։

Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակներով տեղեկացրել է ամերիկյան արտադրողներին, որ օգոստոսի 1-ից Եվրամիությունից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ կգործի 30 տոկոս մաքսատուրք։ Նամակներից մեկում նշվում է, որ եթե այդ ժամկետից առաջ կողմերը չհասնեն փոխընդունելի համաձայնության, մաքսատուրքը կմտնի ուժի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031