Բաժիններ՝

Գազայում  3 տասնյակ մարդ է զոհվել իսրայելական հարձակումներից

ՀայերենՀայաստանՏնտեսությունԱշխարհՄշակույթՍպորտՓաստերի ստուգումՀատուկ նախագծերՀարցազրույց…ԼուսանկարՏեսանյութՓոդքասթ լրահոսՄերձավոր Արևելք16:14, 9 հուլիսի 2025Գազայում  3 տասնյակ մարդ է զոհվել իսրայելական հարձակումներիցԻսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածների հետևանքով, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 9-ի լուսաբացից ի վեր զոհվել է 30 պաղեստինցի։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։8 մարդ զոհվել է Ռաֆահից հյուսիս գտնվող օգնության կենտրոնների մոտ բացված կրակի հետևանքով:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 530-ը։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Ազզաթ առ-Ռիշկը հայտարարել է, որ Գազան չի հանձնվի, և որ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու միակ ճանապարհը շարժման հետ լուրջ գործարքն է։

Իր հերթին, Իսրայելի  պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է մեկ օրում Գազայի հատվածում 100 թիրախի հարվածելու մասին։ Իսրայելական ուժերը հուլիսի 9-ին Ռամալլահ, Երուսաղեմ և Նաբլուս քաղաքներում տներ և զորանոցներ են քանդել։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ «առանց այն ՀԱՄԱՍ-ին հասցնելու»։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր անկլավում տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 680-ի, վիրավորներինը՝ 137 409-ի։Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031