Ասելու էի՝ «պասպորտդ» ցույց տո՞ւր. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» ելույթի մասին

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում անդրադարձավ 2018թ.-ին Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» ելույթի մասին շահարկումներին։

«Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր մարդկանցով, Դաշնակցությունն էլ միացել էր հեղափոխությանը, հետևաբար որևէ կարիք չկար ինչ-որ կեղծ մարդկանց բերելու, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնեինք: Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ օրինակ, իմ տեղը լիներ, ի՞նչ էր անելու, ասելու էր՝ «պասպորտդ» ցույց տո՞ւր»,-ասաց նա և նշեց, որ ինքը համաձայնել է։

«Բնականաբար, ասեցի՝ շատ լավ: Հետո, երբ պարզվեց, որ այդ մարդը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել։ Ոչ մեկ չի հիշում ու չի ուզում հիշել»,-հայտարարեց Ռուբինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031