Բաժիններ՝

Էրդողանը՝ ռուս-ադրբեջանական լարվածության մասին․ «Մեր առաջնահերթությունն է խուսափել անսպասելի լարումներից»

Թուրքիայի նախագահը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ հարցին պատասխանելիս ընդգծել է, որ Թուրքիան սերտ դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ։

Էրդողանը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են լարվածությանը և երկու երկրին էլ զսպվածության/չափավորության կոչ են անում։ Էրդողանն ընդգծել է, որ հավատում է՝ լարվածությունը մեղմող դիվանագիտական հայտարարություններով հնարավոր է հարցին ավելի հեշտ և ողջամիտ լուծում տալ։

«Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ տեղի ունեցած դժբախտ իրադարձություններն անդառնալի վնաս չպատճառեն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։ Հնարավոր է տեղային նշանակության այս իրադարձությունները և դրանց հետևանքները լուծել առանց դուրս բերելու իրենց համատեքստից/շրջանակից։ Հարցին պետք է մոտենալ առանց սթափությունը կորցնելու։

Գիտենք, որ մեր երկու բարեկամներն էլ ունեն այս խնդիրը հաղթահարելու գիտակցություն։ Մենք շարունակելու ենք աջակցել հարցի լուծմանն ուղղված կառուցողական քայլերին։ Մեր առաջնահերթությունն է խուսափել անսպասելի լարումներից, որոնք կարող են խաթարել դժվարությամբ ձեռք բերված կայունությունը մի տարածաշրջանում, որը շատ պատերազմների և բախումների թատերաբեմ է եղել։ Կովկասին նոր հակամարտություն տանելու համբերություն չի մնացել»։

Թուրքիայի նախագահը նշել է, որ հավատում են՝ խնդիրը կարելի է լուծել դիվանագիտական գործընթացներով։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվել է,

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031