Բաժիններ՝

Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստել Իրանի նկատմամբ օդում գերակշռության պահպանման պլան

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է պատրաստել օդում Թեհրանի նկատմամբ հրեական պետության ռազմաօդային ուժերի գերակշռության պահպանման միջոցներ։

Այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։«Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է պատրաստել հետախուզական և օպերատիվ միջոցներ, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերին թույլ կտան օդում պահպանել  գերակշռությունը Թեհրանի նկատմամբ», – գրել է նա։

Կացի խոսքով՝ «Իսրայելը մտադիր է ակտիվ պաշտպանական քաղաքականություն վարել Իրանի դեմ» և թույլ չտալ, որ Իրանը վերակառուցի իր հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031