Մայիսին Վրաստանում տնտեսությունն աճել է

Վրաստանի տնտեսությունը մայիսին աճել է, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մասնավորապես, Geostat-ի նախնական գնահատականներով, 2025 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7.5 տոկոս։

Geostat-ի տվյալների համաձայն, 2025 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի առումով զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն և կապ, արտադրություն, առևտուր, տրանսպորտ և պահեստավորում, շինարարություն։ Էներգետիկայի ոլորտում նկատվել է անկման միտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031