Տեսնես գիշերն ինչպես են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տեսնես գիշերն ինչպես են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները:

Եթե նորմալ են լուսացրել, ապա դեռ տաք են, ոչինչ, հետո մի օր կհասկանան, թե ինչ անպատվություն են բերել իրենց ցեղին, որի դառը պտուղները դեռ եկար են զգալու:

Քաղաքական բարձրագույն իշխանության մասով վաղուց ամեն ինչ պարզ է, իմաստ էլ չկա մեկնաբանելու:

Գործող կառավարիչն այս փուլում, իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից/մեղսակից դարձնելու, իսկ որոշները դա գիտակցելով` հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով «տուն են պահում»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30