
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ոչ Հայաստանի, ոչ Իրանի շահերից․ Մեհդի Սոբհանի
«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա նշեց, որ Իրանի դիրքորոշումը շատ հստակ է, դեմ են ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն։
«Մենք աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը, ով սրա հակառակ բանն ասի՝ մենք դեմ ենք դրան։ Այսպես կոչված, միջանցքը, որը «Զանգեզուր» են անվանում, չի բխում Իրանի ու Հայաստանի շահերից, դա մեր կարմիր գիծն է և նախկինում էլ այդ մասին հայտնել ենք»,- ասաց դեսպան Սոբհանին՝ շարունակելով, որ Թուրքիային ու Ադրբեջանին հստակ հայտնել են, որ դա իրենց կարմիր գիծն է։
«Մենք մեր կարմիր գծերից ետ չենք կանգնի»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։