
Իսրայելը գրոհում է Թեհրանում և Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախները. ՑԱԽԱԼ

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Թեհրանում և Իրանի արևմտյան մասում գտնվող ռազմական թիրախներին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Թեհրանում և Իրանի արևմտյան մասում գտնվող ռազմական ենթակառուցվածքային թիրախներին», – ասվում է հայտարարության մեջ։