
Վրաստանը մտահոգություն է հայտնել Իրանի ու Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել է դիվանագիտության կարևորությունը հակամարտության կարգավորման գործում:
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը։
«Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում լարվածության աճով, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար: Ընդգծում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը՝ իրավիճակի ապաէսկալացիայի և կայունության ապահովման համար»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: