Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում. դեսպան

Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է nsn.fm-ը:

«Երկու երկրների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է 8 միլիարդ դոլար ներդնել իրանական գազային նախագծերում»,- ասել է Ջալալին։

Դեսպանը մանրամասնել է, որ 5 միլիարդ դոլար կտրամադրվի կոնկրետ պարտավորությունների համար, իսկ մյուս պայմանագրերի վերաբերյալ շուտով համաձայնություններ կկնքվեն։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելու համար երկխոսության առաջխաղացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30