Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այդ տարածաշրջանը որակել է ռազմավարական կարևորություն ունեցող:

«Մեր թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին ուշադիր հետևում ենք»:

Բացի այդ, նա գոհունակություն է հայտնել, որ Ջան Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։

«Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն անկասկած իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու մեր թյուրքական աշխարհի համար»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031