Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկություն է ստացել

Թեհրանն առաջարկություն է ստացել միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ և քննարկում է այն:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։

«Մենք առաջարկություն ենք ստացել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի մասին և քննարկում ենք այն», – Ղարիբ Աբադիի խոսքը մեջբերում է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը։

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների 5-րդ փուլի ամսաթիվը որոշված ​​է, սակայն դեռ պետք է հաստատվի, և դրա մասին շուտով կհայտարարվի։

Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որից հետո Իրանի արտգործնախարարը հայտնել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության և այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս