Բաժիններ՝

Միացյալ Նահանգներում մշակում են միջուկային մարտագլխիկներով հրթիռները կեղծ թիրախներից տարբերող արբանյակներ

Պենտագոնն աշխատում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգի համար արբանյակների խմբի ստեղծման ուղղությամբ։ Այն ունակ է իրական միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները տարբերել կեղծ թիրախներից։

Այս մասին հայտնել է երկրի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը։

Տիեզերական այդ սարքերը պետք է դառնան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը, որի ստեղծումը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք աշխատում ենք տիեզերական սարքերի նախատիպերի, մասնավորապես, տիեզերական տարբերակող սենսորի ստեղծման վրա, որպեսզի ապագայում բարելավենք բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը»,- ասել է Քոլինզը։

Միացյալ Նահանգներն ունի նոր սերնդի բալիստիկ հրթիռների արձակման տիեզերական վաղ նախազգուշացման համակարգ (SBIRS), սակայն այն չի կարող երաշխավորած տարբերակել մարտագլխիկները կեղծ թիրախներից։ Նոր համակարգը նպատակ ունի հայտնաբերել և չեզոքացնել իրական մարտագլխիկները։

Նման արբանյակների առաջին արձակումը նախատեսված է 2029 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս