Արմեն Աշոտյան. Ընտրությունները սպասվածից լավն են եղել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները:

Ոմանք կասեն, որ նրանք շատ փայլուն չեն անցել: Սակայն ապատեղեկատվություն տարածելու վրա հմտացած որոշ ԶԼՄ-ների և քաղ. ակտիվիստների ահազանգերին հակառակ ընտրությունները սպասվածից լավն են եղել:

Այս փուլում հաջողվեց խուսափել լուրջ բախումներից: Որոշ քաղաքական ուժեր անձնուրաց կերպով քննադատելով մեզ, մոռացել էին, որ իրենք նույնքան պատասխանատու էին ընտրությունների որակի համար, որքան մենք:

Կարդացեք նաև

Ահազանգ կոչվածների մեծ մասը շատ արագ պարզաբանվում ու հերքվում էր: Որոշ դեպքերում իրականում եղել են ընտրախախտումներ, որոնց մեղավորների բացահայտմամբ և պատիժներով զբաղվում են պատկան մարմինները:

Ընտրություններից առաջ նրանք հպարտությամբ նշում էին, որ այս անգամ ոչ իշխանական ուժերը մեծամասնություն են հանձնաժողովներում:

Նույն 1:4 հարաբերակցությունը եղել է նաև վստահված անձանց հարցում:

Ուստի ըտնտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու են եղել բոլոր քաղաքական ուժերը, որոնց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընտրությունների համար:

Շատ տարբեր ջրեր հոսեցին այս ընթացքում՝ հակաքարոզչություն, սուտ, անբարոյականություն, փող…

Այնուհանդերձ վստահ եմ, որ արդյուքնենրի ամփոփման փուլում ականատեսը կլինենք, որ այդ ամենը լուրջ ազդեցություն չի ունեցել ընտրողի քաղաքական կողմոնորոշման վրա:

Մեր հաջողությունը չի խամրի ոչ այդ, ոչ էլ տեղ գտած ու հաստատված որոշ ընտրախախտումների պատճառով:

Երևանցին ընտրել է ավելի կանաչ, ավելի բարեկարգ, ավելի լուսավոր Երևան:

Հ.Գ. Սովորաբար ես իմ կանխատեսումներում չեմ սխալվում: Մի քիչ էլ համբերենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031