Թիվ 7/16 ընտրատեղամասում միջադեպ է արձանագրվել
Թիվ 7/16 ընտրական հանձնաժողովի անդամ Կարեն Մինասյանը քիչ քիչ առաջ հեռախոսով զանգահարել է ինչ-որ մեկին և հրահանգել է «գնալ, բերել դրանց»:
Որոշ դիտորդներ պահանջել են արձանագրել այդ խոսակցությունը՝ ասելով, թե իրենք ձայնագրել են այն, սակայն Կարեն Մինասյանն ասել է, թե նման բան չի եղել, իսկ ինչ վերաբերում է ձայնագրությանը, ասել է. «Էդ հեչ, ոչ ոք չի լսել»:
Հանձնաժողովի բոլոր անդամները հրաժարվել են՝ ասելով, թե նման բան չի եղել:
Քիչ անց մի տղա տեղամաս է բերել մի տատիկի, սակայն նրան չեն թույլատրել օգնել տատիկին, քանի որ նա արդեն ինչ-որ մեկին օգնություն էր ցուցաբերել:Սակայն նա տատիկին բարձրաձայն հուշել է, որ նա քվեացուցակում ընտրի համար 6-ը:Այնուհետև երիտասարդը՝ դիմելով տեղամասի ներսում հավաքված լրագրողներին ու դիտորդներին, ասել է. «Դուք արդեն զզվացրիք, բա ո՞ւմ ընտրենք, բոլորը ղզիկներ են, Օսկանյանին ընտրե՞նք»



