Ոստիկանությունը հաստատում է 168.am-ի արձանագրած խախտումը

«www.168.am համացանցային կայքում տարածված տեղեկատվության համաձայն ընտրացուցակներում առկա են տարիներ առաջ մահացածների անուններ, ինչպես օրինակ` Անդրանիկի 44 շ. 55 բնակարանում գրանցված Արմեն Հայկի Մելիքյանի անունը, ով մահացել է 4-5 տարի առաջ։

ՀՀ ոստիկանության կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի 44 բն. 55 հասցեում հաշվառված Արմեն Հայկի Մելիքյանը մահացել է շուրջ հինգ տարի առաջ և հուղարկավորվել Գեղարքունիքի մարզի Այրիվանք համայնքի ընտանեկան գերեզմանում:

Արմեն Մելիքյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ մարմինների կողմից ՀՀ ոստիկանությանը չի տրամադրվել, ուստի վերջինիս տվյալների առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:

Հարկ է նշել նաև, որ Հ. Մելիքյանի մահվան վերաբերյալ տեղեկությունները Մալաթիայի անձնագրային ծառայությանը չի տրամադրվել նաև վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից: Ըստ Հ. Մելիքյանի հարազատների, մահվան վկայականը իրենց կողմից ներկայացվել է համատիրություն` կարծելով, թե այն բավարար է մահվան կապակցությամբ Հ. Մելիքյանին հաշվառումից հանելու համար»,- գրված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031