Քվեաթերթիկը դեպի դուրս են ծալում
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/5 ընտրատեղամասից 168.am-ին տեղեկացրեցին, որ համատարած երևույթ է նկատվում, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ թարս են ծալում՝ տեքստը դեպի դուրս: Հանձնաժողովի անդամներից մեկի տեղեկացմամբ՝ դա հստակ նշան է, թե ով՝ ինչպես է քվեարկել և հոգեբանական ճնշման միջոց ՝ ընտրողների նկատմամբ: Հանձնաժողովի անդամներին զգուշացվել է, քանի որ փակ ծրարը կնքելու ընթացքում հստակ երևում է՝ ինչպես է քվեարկել քաղաքացին:



