Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական վերահսկողությունը՝ խաղաղ համաձայնագրի շրջանակում․ Bloomberg

Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր լայնամասշտաբ խաղաղ համաձայնագրի շրջանակում կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռևս կայացված չէ, սակայն այն դիտարկվում է որպես քննարկման ենթակա տարբերակ՝ հակամարտության դադարեցման համատեքստում։

Ղրիմը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2014 թվականին, սակայն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և միջազգային հանրության մեծ մասը չեն ճանաչել Ղրիմը ռուսական տարածք հռչակելու հայտարարությունը։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ եվրոպացի դաշնակիցները այս փուլում չեն պատրաստվում ճանաչել Ուկրաինայի կողմից ժամանակավորապես օկուպացված որևէ տարածք որպես ռուսական։

Ուկրաինայի իշխանությունները, իրենց հերթին, բազմիցս ընդգծել են, որ չեն պատրաստվում որևէ տարածք զիջել Ռուսաստանին, ներառյալ Ղրիմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930