Բաժիններ՝

Վրшերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրարեթի ենթարկվածի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930