Բաժիններ՝

Իսրայելը Լիբանանում նոր հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ին

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակում են իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով «Հըզբոլլահ»-ին։ Այս մասին հայտնել է Իսրայել բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարձակվել է «Հըզբոլլահի» երկու ահաբեկիչների վրա, որոնք մեքենա էին վարում Լիբանանի հարավում գտնվող Զիբկին շրջանում: Ահաբեկիչները հարձակման են ենթարկվել «Հըզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքը վերականգնելու փորձի ժամանակ։ Այս հաղորդագրությունից քիչ առաջ իսրայելա-լիբանանյան սահմանին օդային հարձակման տագնապ է հայտարարվել, իսկ սահմանամերձ Ավիվիմ և Իրոն գյուղերում հնչել են ազդանշաններ», – ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930