Ստալինի ծոռը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Յակով Ջուղաշվիլին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ չի գնա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայում։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել Հաղթանակի 80-ամյակի շքերթին, նա պատասխանել է.
«Մայիսի 9-ի հետ կապված ծրագրեր չունեմ… Ոչ մի տեղ չեմ գնա»։
Ի դեպ, Ջուղաշվիլին ասել է, որ մտադիր չէ մասնակցել նաև «Անմահ գնդի» ակցիային։



