Բաժիններ՝

Queen Mary նավի ավելի քան 200 ուղևոր վարակվել է աղիքային ինֆեկցիայով

Cunard Line ընկերության լյուքս դասի Queen Mary 2 ճամփորդական նավի վրա աղիքային ինֆեկցիայի բռնկում է տեղի ունեցել. ուղևորներից 224-ը վարակվել են նորովիրուսով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։

Ըստ հաղորդագրության՝ նավում գտնվում է 2538 ուղևոր և անձնակազմի 1232 անդամ: Առնվազն 224 ուղևոր և անձնակազմի 17 անդամ հիվանդացել են։Նավը Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնից դուրս է եկել մարտի 8-ին և պետք է վերադառնա ապրիլի 6-ին:

Նորովիրուսի բռնկումը տեղի է ունեցել նավարկության մեկնարկից տասն օր անց՝ մարտի 18-ին։Նշվում է, որ հիվանդների մոտ հիմնականում ի հայտ են եկել փորլուծության և փսխման ախտանշաններ:

Վիրուսի բռնկումից հետո նավի անձնակազմը մաքրման և ախտահանման լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում։ Վարակված ուղևորները և անձնակազմի անդամները մեկուսացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930