Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկու առաջնորդները փոխանակվել են իսլամական Էյդ ալ-Ֆիտր տոնի առթիվ շնորհավորանքներով։

Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։Զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը շնորհավորել է Ալիևին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ աշխարհի մուսուլմաններին, ապա անդրադարձել առաջիկայում Ադրբեջան կատարելիք իր այցին՝ ընդգծելով, որ այցի նպատակն է խորացնել դիվանագիտական ​​քննարկումներն ու ամրապնդել երկկողմ կապերը։

«Հուսով եմ, որ իմ այցի ընթացքում մենք կարող ենք արդյունավետ և հաջող քննարկումներ անցկացնել՝ մեր երկու հարևան ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համար», – հայտարարել է Փեզեշքիանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին Փեզեշքիանին և Իրանի ժողովրդին շնորհավորել է Էյդ ալ-Ֆիտր տոնի առթիվ։

«Անհամբերությամբ սպասում ենք Ձերդ Գերազանցության այցին մեր երկիր՝ երկու երկրների միջև բարիդրացիական կապերն ու փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով»,- հավելել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31