«Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է խթանել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա». The Telegraph

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանն է անդարադրձել նաև միջազգային մամուլը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բրիտանական «The Telegraph» թերթին հարցազրույց է տվել մաքսանենգության հարցերով զբաղվող մի մասնագետ, ում անունը չի հիշատակվում։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի ներքաղաքական ցնցումները կարող են միգրացիայի հոսք առաջացնել դեպի Մեծ Բրիտանիա և Եվրոպա։ Մասնավորապես նշվում է, որ քաղաքական ցնցումները կստիպեն, որպեսզի մարդիկ մաքսանենգների օգնությամբ արտագաղթեն։

«Այս օրերին սպասում ենք թուրքերի, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Այդ բողոքի ակցիաներն ազդում են թուրք ժողովրդի իրավունքների վրա»։

Նաև հավելել է, որ այդ մարդիկ կարող են ցույցերից լուսանկարներ ցույց տալ և նշել, որ ենթարկվում են քաղաքական հետապնդման։

«The Telegraph»-ը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքական անկայուն վիճակն ազդում է այդ երկրի առանց այդ էլ թուլացած տնտեսության վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31