
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Այդ մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները, փաստորեն, շարունակվում են։ Այս անգամ մեղադրանքը վերաբերում է Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթին։
Նշվում է, որ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ սա Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործերի առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Սակայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։