«Նիկոլը լավ կանի՝ իրենց Սարիկի համար այլ գործ գտնի». Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Գյումրիում մարտի 30-ին սպասվող համայնքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնի պատճառներով չի մասնակցում, իսկ նախկին մյուս քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, մասնակցելու է, որին հարգանքով են վերաբերվում. Նա գործում է ընդդիմադիր դաշտում։

«Այո, այս ընտրությունների ազդեցիկ գործոններից մեկը Վարդան Ղուկասյանն է, բայց ուզում եմ շեշտել, որ ազդեցիկ գործոն եմ համարում թե՛ մեր կուսակցությանը, թե՛ Մարտուն Գրիգորյանին, թե՛ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին։

Այսինքն՝ այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ առնվազն 5-6 լավ խաղացող կա, որոնք ընտրություններին մրցակցություն և որոշակի ինտրիգ են հաղորդում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա երկու կանխատեսում արեց՝ շեշտելով՝ որևէ մեկը 50+1 չի ստանալու, ՔՊ-ն չի ստանալու մեծամասնություն, օրինական ընտրությունների պարագայում չի կարող քաղաքային իշխանություն ձևավորել։

Կարդացեք նաև

«Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը լավ կանի, ոնց են ասում՝ մեր Սարիկը, հա՞, իրենց Սարիկի համար նոր գործ մտածի։

Իմիջիայլոց ասեմ, որ այդքան էլ իրենց Սարիկը չէ, իրենց Սարիկը վախտին ՀՀԿ-ի Սարիկն է եղել, հետո «Լուսավոր Հայաստանի» Սարիկն է եղել, ավելի շուտ՝ մեր Սարիկը քաղաքական օժիտ է»,- հավելեց քաղաքագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31