Մարտի 15-ին Գյումրիում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են 9 քաղաքական ուժեր և դաշինքներ։ Չնայած քարոզարշավի 4-րդ օրն է, սակայն արդեն ակնհայտ են գյումրեցիների տրամադրությունները։
«Իմիջիայլոց ասեմ, որ այդքան էլ իրենց Սարիկը չէ, իրենց Սարիկը վախտին ՀՀԿ-ի Սարիկն է եղել, հետո «Լուսավոր Հայաստանի» Սարիկն է եղել, ավելի շուտ՝ մեր Սարիկը քաղաքական օժիտ է»,- հավելեց քաղաքագետը։
«Այդ ընտրությունների ժամանակ հիշում եք, որ հաշվարկի ժամանակ ընտրատեղամասերի մոտ 40 տոկոսը հոսանքազրկվեց։ Հիմա ոչ մեկս չգիտենք, թե հստակ ինչ է տեղի ունեցել, ու մինչև հիմա չի բացահայտվել, թե, օրինակ, այս հոսանքազրկումն ինչպես զուգադիպեց հաշվարկի ընթացքի հետ։ Սրան պետք է պատասխանեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը»։
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին չէ, որ Գյումրիում տեղի ունենալիք ընտրությունները համապետական ընտրություններից առաջ ճակատամարտ է, որտեղ քաղաքական ուժերը պետք է դրսևորվեն: