
Ցավն էն է, որ «Նիկոլ» քաղաքական վիրուսը շարունակում է քայքայել Հայաստանը. մնացածը շոու է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դատական նիստերի դահլիճում 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցից հետո նախկին իշխանությունների մասին գրառումներին, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մտնել և ձեռքերը տաքացնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտության մեջ, և պատկերավոր օրինակով ներկայացրեց, թե ինչ է դա նշանակում։
«Երբ քովիդը դուրս եկավ, ԱՄՆ-ը և Չինաստանը իրար մեղադրում էին, թե քովիդին ով բերեց, հաստատ բուն վիրուսից ոչ մեկը կարծիք չէր հարցնում։ Եվ այստեղ շատ զարմանալի է, որ Նիկոլը որոշել է կարծիք հայտնել։ Ցավն այն է, որ այդ քաղաքական վիրուսը շարունակում է քայքայել ՀՀ-ն և վնաս տալ հայ ժողովրդին»։
Դիտարկմանը՝ Փաշինյան ասում է՝ «Բրաբուս առ Բրաբուս», «յաշիկ առ յաշիկ» հետ է բերելու, նա արձագտանքեց՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածքի մեջ պետք է խորը տրավմաներ որոնել․ «Ես չգիտեմ՝ մինչև հիմա ինչ է հետ բերել։ Դրա մասին չենք խոսում, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը՝ որպես քաղաքական վտանգ, վաղուց ապացուցված փաստ է, և մնացած ամեն ինչը շոու է։ Ի դեպ, գնաց Գյումրի, շատ խնդալու է, ինչքան մարդ պետք է մեծամիտ, երկրից կտրված լինի, որ իջևանցին կամ երևանցին փորձի գյումրեցուն սովորեցնի, թե ում պետք է ընտրեն։ Պետք է շնորհակալություն հայտնել երևի ընդդիմադիր բոլոր պատգամավորների կողմից Նիկոլին, որ գնացել է և անձամբ բացահայտել, որ մեր «մեր Սարիկի» անվան տակ թաքնված է Ալիևի Նիկոլը»։
Հարցին՝ աշխարհակարգ է փոփոխվում, ո՞ւմ ազդեցության տակ կհայտնվի Հարավային Կովկասը, Արմեն Աշոտյանը պատասխանեց․
«Ես նայում եմ Սիրիայի ճգնաժամը, ակնհայտ է, որ երկու դաս պետք է քաղել՝ թուրքը չի փոխվել 100 տարվա մեջ, ԵՄ-ն, ցավով եմ արձանագրում, էլ ավելի վատն է դարձել առհասարակ։ Հիշո՞ւմ եք՝ ԵՄ-Հայաստան քննարկումների ժամանակ շատերն ասում էին՝ ժամադրենք, հետո ամուսնանանք, և այլն, եվրոպական քաղաքական վերնախավի պահվածը Սիրիայի մասով, և վստահ եմ՝ Հայաստանի մասով նույնն է ինելու, հետևյալն է՝ շնանանք, բայց չամուսնանանք։ Եվ սա այն բանն է, որը գալու է հայ ժողովրդի գլխին, եթե նորից ուրիշի օրինակով, ուրիշի սխալները չենք ուզում կրկնել, ուզում ենք անպայման սեփականը նորից արյունոտ տեսնել․․․ Գիտեք, այդ փորձերը՝ թուրքական շնաձկանը ներկայացնել որպես դելֆին՝ գիտաֆանտաստիկ ժանրից են, որովհետև այդ արյան համը առած շնաձուկը(թուրքական էքսպանսիոնիզմի), երբեք դելֆին չի եղել ու չի լինելու։ Եվ եթե Նիկոլին թվում է, թե գնդակով կարող է այդ դելֆինի հետ խաղալ, փաթաթվել, գուրգուրել և համբուրել… Թե ինչպիսին է շնաձկանը դելֆինի տեղ դնելու հետևանքները, Սիրիայի ողբերգական իրադարձությունները դրա մասին են»։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին գրառումներով մի բան էլ բացահայտեց․ «Ինքը հասկանում է, որ ինքն այնքան վատ բան է, որ իրեն բերելը չեպե է։ Գոնե ասեր՝ Սերժ Սարգսյան, Քոչարյան, լավ բան եք արել, ինչո՞ւ եք ինձանից հրաժարվում, եթե դուք եք ինձ բերել, լավ բան եք արել․․․ Ինքն էլ գիտի, որ շատ վատ բան է ինքը, իր պաշտոնավարումը, և շատ լավ հասկանում է այդ հարցուպատասխանի մեջ, որ բոլորը մեղադրում են, որ ինքը՝ որպես քաղաքական էակ գոյություն ունի, և իր պատասխանները հենց այդպիսին են»։
Մանրամասները՝ տեսանյութում